Հանրապետության տարածքում ավտոճանապարհներ հիմնականում անցանելի են

10:05 • 31.03.13

Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 09.00-ի դրությամբ, բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին¬դա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա¬ների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:


Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: