Սաուդյան Արաբիայի իշխանությունները՝ Skype-ի և WhatsApp-ի դեմ
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հանգել են այն եզրակացությանը, որ համացանցային շփման համար նախատեսված Skype և WhatsApp հավելումները չեն համապատասխանում երկրի օրենսդրությանը, գրում է Вести.ru-ն:
Պաշտոնական Էր-Ռիադը մատակարարներին հայտնել է, որ անհրաժեշտ է համագործակցել այս ծառայությունների ստեղծողների հետ, որպեսզի դրանք համապատասխանեցվեն օրենսդրությանը, հաղորդում է Интерфакс գործակալությունը:
Նախկինում տեղի ԶԼՄ-ները հայտնել էին, որ սաուդյան իշխանությունները ցանկանում են փորձել հետևել Skype-ի և WhatsApp-ի գործունեությանը և արգելափակել դրանք:










