Սիրիայից արձակված արկերը պայթել են Լիբանանում

19:14 • 31.03.13

Սիրիայի տարածքից արձակված արկերը հարվածել են Լիբանանի սահմանամերձ բնակավայրերին, հայտնում է Interfax-ը:


Լիբանանյան ԶԼՄ-ների տվյալներով արկերը պայթել են 4 բնակավայրերում շաբաթ լույս կիրակի գիշերը: Տուժածների և զոհերի մասին տվյալներ չեն ստացվել:

 

Չի հստակեցվել նաև, թե ում կողմից են արձակվել արկերը՝ Սիրիայիզ զորքերի՞, թե՞ ընդդիմադիր ուժերի: