ԱՄՆ-ում մեղուները ոչնչանում են ռեկորդային տեմպերով
Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ մեղվաբուծության տեսանկյունից 2012 թվականը վատագույնն էր երկրի համար: Ըստ մասնագետ-գիտնականների, երկրում մեղուների թվաքանակը կրճատվել է 50%-ով: Մասնագետները դեռևս չեն կարողանում հասկանալ միջատների նման զանգվածային անկման պատճառը, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Ըստ վիճակագրության, 2005 թվականին ձմեռային ցրտերից հետո մեղվաբույծները կորցնում էին իրենց փեթակների 5-10%-ը: Այժմ ֆերմերները կորցնում են դրանց կեսից ավելին: ԱՄՆ-ում գիտնականներն այդ երևույթը անվանել են «մեղուների գաղութների վերացում»: Այս խնդիրը արդիական է ոչ միայն Ամերիկայում, այլ նաև Եվրոպայում:
Դեռևս հստակ հայտնի չէ, թե ինչն է կրճատում մեղուների թիվը: Մի շարք մասնագետներ կարծում են, որ միջատների վրա բացասաբար են ազդում բջջային աշտարակների ճառագայթումը, իսկ մյուսները դրա պատճառ են համարում պեստիցիդների կիրառումը:
Վնասատուների դեմ պայքարելու համար նախատեսված թույները բացասաբար են ազդում նաև օգտակար միջատներ վրա՝ վնասելով նրանց նյարդային համակարգը:
Ըստ մասնագետների, մեղուների քիչ թվականակը կարող է խորացնել սկսված սննդամթերքի պակասը, որովհետև գյուղատնտեսական շատ մշակույթներ փոշոտվում են մեղուների կողմից:










