Գեղարքունիքում «ՎԱԶ-2106»–ը շրջվել է, վարորդը մահացել է ստացած վնասվածքներից
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.38-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղեկացվել են «1-03» ծառայության աշխատակիցները:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 65 ST 762 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «1-03» ծառայության աշխատակիցները` վարորդ` 1982 թ. ծնված Էդգար Աղաբաբյանին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Այնուհետև նա տեղափոխվել է Երևանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է:










