Նրանց համար, ովքեր կարծում են, թե Apple-ն իշխելու է ընդմիշտ. Business Insider

22:09 • 01.04.13

Նրանց, ովքեր կարծում են, թե Apple-ն իշխելու է ընդմիշտ, Business Insider-ն առաջարկում է նայել այս լուսանկարը. սա PDP 8-ն է՝ առաջին զանգվածային մինի համակարգիչներից մեկը, որը ստեղծվել է Digital Equipment Corporation-ում 1965-ին, արժեքը՝ 18 հազար ԱՄՆ դոլար:


PDP-8-ը և նման մեքենաները, հայտնում է աղբյուրը, ժամանակին մինի համակարգիչների հեղափոխության առաջատար դարձրին Digital Equipment Corporation-ը, աշխարհում ամենագերիշխող տեխնոլոգիական ընկերություններից մեկը: 2 տասնամյակ շարունակ այդ ընկերության բաժնետոմսերի գինը բարձր էր, թվում էր՝ ոչինչ երբևէ չի կանգնեցնի DEC-ն:


Երբ հայտնվեց անհատական համակարգիչը, DEC-ի հիմնադիրը՝ Քեն Օլսենը, ծաղրեց սարքը՝ ասելով, թե երբեք ոչ ոք չի ցանկանա իր տանը անհատական համակարգիչ ունենալ: Իսկ թե ինչ եղավ հետո, դուք արդեն գիտեք, նշում է BI-ն:


1990-ականների վերջին Compaq-ը գնեց այն, ինչ մնացել էր DEC-ից: Հետո Compaq-ն ինքն էլ վերացավ և դա ձեռքբերեց HP-ն: Վերջինս էլ հիմա է վերանում: Այժմ գոյության կռվի մեջ է նաև այս շարքից Microsoft-ը:


PDP-8-ը այժմ Լոնդոնի Գիտության թանգարանում է:
Ի՞նչ կցուցանե առակը:


Տեխնոլոգիաներն արագ են փոխվում: Այսօր աշխարհի ռիթմը վճռողը վաղվա Digital Equipment Corporation-ն է:
 

Նրանց համար, ովքեր կարծում են, թե Apple-ն իշխելու է ընդմիշտ. Business Insider