Այսօր Ծիծաղի օրն է (Հիմարների օրը)
Որտեղի՞ց և ե՞րբ է առաջացել այս տոնը՝ Հիմարների օրը (April Fools' Day կամ All Fool's Day)՝ Ֆրանսիայի՞ց, Անգլիայի՞ց, Մեքսիկայի՞ց, թե՞ Շվեդիայից։ Գաղտնիք է, որը, ցավոք, ծածկված է խավարով, հայտնում է calend.ru-ն։
Ամենատարածված վարկածներից մեկի համաձայն՝ ծիծաղի տոնի առաջացումը կապված է ապրիլի 1-ին շատ երկրներում գարնանային գիշերահավասարի օրվա և Սուրբ Զատկի տոնի նշման հետ։
18-րդ դարում այս ուրախ տոնը լայն տարածում է գտնում։ Անգլիացիները, շոտլանդացիները և ֆրանսիացիները տարածում են այն իրենց ամերիկյան գաղութներում։
Ծիծաղի օրն ընդունված է կատակել միմյանց հետ, ինչպես նաև միմյանց անիմաստ հանձնարարություններ տալ, օրինակ՝ գտնել և բերել քաղցր քացախ։










