Կիրկորովը, Բասկովը, Բիլանը և ոչ միայն. Ջիգուրդան «մերկացրել է» ռուսական շոու-բիզնեսի գեյերին (տեսանյութ)

19:12 • 01.04.13

Մարգարիտա Սիմոնյանի և Թինա Կանդելակիի նոր հաղորդումը՝ «Երկաթյա լեդիները» НТВ-ով «Մեծ թատրոնի մարմնավաճառ պարուհիների» սկանդալը դեռ չմարսած նոր սկանդալ են հրամցրել հանրությանը:

 

Երեկ հաղորդումը հյուրընկալել է սկանդալային արտիստ Նիկիտա Ջիգուրդային, որը բացահայտել է, թե ովքեր են ծպտված գեյեր ռուսական շոու-բիզնեսում: Անուններ տալով՝ Ջիգուրդան նշել է երգիչներ Ֆիլիպ Կիրկորովին, Նիկոլայ Բասկովին, Դիմա Բիլանին, Սերգեյ Լազարևին:

 

Ջիգուրդան ասել է, որ սիրում է նրանց, բայց կոչ է անում տղամարդկային քայլ անել՝ «ընդհատակից դուրս գալ»: