Google-ի հերթական անակնկալը. Gmail-ը փոխել է իր գույնը

10:04 • 01.04.13

Օգտատերերը հազիվ էին ուշքի եկել Google-ի՝ YouTube-ը փակելու ապրիլմեկյան կատակ-հայտարարությունից, երբ ընկերությունը հանդես է եկել նոր հայտարարությամբ, հայտնում է Вести-ն։

 

Ընկերությունը ներկայացրել է Gmail փոստային ծառայության նորացված տարբերակը՝ կապույտ գույնով ներկված Gmail Blue-ն։ Այս կապակցությամբ Google-ի պատրաստած տեսահոլովակում ասվում է, որ Gmail-ի թարմացման համար պահանջվել է 6 տարի։

 

Gmail Blue-ն նույն Gmail-ն է, որին այս տարիների ընթացքում օգտատերերը սովորել են. միակ նորությունը փոստային ծառայություն կապույտ գույնն է։
 

Google-ի հերթական անակնկալը. Gmail-ը փոխել է իր գույնը