Վլադիմիր Ժիրինովսկին վթարի է ենթարկվել
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այսօր՝ ժամը 11.30-ի սահմաններում, իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել Մոսկվայում, հայտնում է Life News-ը։
Ըստ իրավապահների՝ Ժիրինովսկու Mercedes մակնիշի մեքենան բախվել է Toyota-ին։ Վթարից ոչ ոք չի տուժել, սակայն մեքենաները նորոգման կարիք ունեն։
66-ամյա քաղաքական գործիչը վթարից հետո գնացել է խորհրդակցության, իսկ հետո ասել, որ վթարը տեղի է ունեցել ոչ իր վարորդի մեղքով։










