Լիբիայում առևանգել են վարչապետի խորհրդականին

22:15 • 01.04.13

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ծայրամասերից մեկում իր մեքենայից առևանգվել է երկրի վարչապետի խորհրդական Մոհամմեդ Ալ-Գաթթուսը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Առևանգման մասին լուրերը տարածվել են մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ լիբիական կառավարությունը հայտնել էր, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչել:


Վերջին շրջանում Լիբիայում հաճախակիացել են մարդկանց առևանգումները և պաշտոնյաների հասցեին հնչող սպառնալիքները:


Կառավարությանը դեռևս չի հաջողվում իրենց վերահսկղության տակ վերցնել գրոհայիններին, որոնք ձևավորվել են Քադդաֆի դեմ մղվող պայքարի ժամանակ: