Ներկայացվել է Մարսի՝ 4 մլրդ պիքսելանոց ինտերակտիվ համայնապատկերը (լուսանկար)
Աշխարհում դժվար թե գտնվի մի մարդ, ով չէր ցանկանա կյանքում գոնե մեկ անգամ տեսնել առեղծվածային Մարս մոլորակի մակերեսն ու դրա ամբողջական համայնապատկերը։ Սակայն, ինչպես նշում է Daily Mail-ը, շնորհիվ լուսանկարիչ Էնդրյու Բոդրովի՝ դա արդեն իրականություն է դարձել՝ համակարգչի մկնիկի միայն մի «քլիքի» միջոցով։
Բոդրովը 2 շաբաթ է ծախսել, 407 լուսանկար և մի քիչ էլ թվային ռետուշ օգտագործել Կարմիր մոլորակի ինտերակտիվ, 360 աստիճանի համայնապատկերը ստանալու համար։
Օգտագործված բոլոր լուսանկարներն արվել են օգոստոսին Մարսի վրա վայրէջք կատարած Curiosity սարքի տեսախցիկների միջոցով։ Ընդհանուր առմամբ, համայնապատկերը 4 մլրդ պիքսել է պարունակում։










