Պաշտոնանկ է արվել Հս. Կորեայի վարչապետը, նրան փոխարինել է նախկինում պաշտոնանկ արվածը

15:53 • 01.04.13

Հյուսիսային Կորեայում պաշտոնանկ է արվել վարչապետ Չհվե Էն Ռիմը, հայտնում է Российская Газета-ն: Նման որոշում է ընդունվել այդ հանրապետության Գերագույն ազգային ժողովի նիստում:

 

Reuters-ը հայտնում է, որ այդ ազատումից անմիջապես հետո կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է նախկին վարչապետ Պակ Պեն Չժուն: Վերջինս 2007-ին պաշտոնանկ է արվել տնտեսական բարեփոխումների ծրագրի տապալման համար:

 

Իսկ Չհվե Էն Ռիմն ընտրվել է խորհրդարանի պատվավոր փոխնախագահ։