Նյույորքցիները մրցել են իրենց տարօրինակ գլխարկներով (լուսանկարներ)
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի բնակիչներն օգտվել են Սուրբ Զատկի տոնից և, ըստ ավանդույթի, տոնական գլխարկներով զբոսնել Սուրբ Պատրիկի կաթոլիկ տաճարի շուրջը, հայտնում է РИА Новости-ն։
Ավանդույթն արդեն 150 տարեկան է. դեռևս այն ժամանակ նյույորքցի նորաձևության սիրահար կանայք տոնական պատարագին այցելելը դարձնում էին թանկարժեք և գեղեցիկ գլխարկների իրական մրցույթ։
Հատկանշական է, որ այս ավանդույթը չունի կազմակերպիչներ, հովանավորներ և արհմիություններ, այնուամենայնիվ, Մանհեթենի կենտրոնում մի քանի թաղամասեր փակ են եղել տրանսպորտի համար և լի՝ հազարավոր մասնակիցներով։










