ԱՄՆ-ում էքսկուրսիաներ կկազմակերպվեն դեպի Նոյյան տապան (լուսանկարներ)
ԱՄՆ Հայալիա քաղաքում (Ֆլորիդա նահանգ) HiddenArk ընկերությունը կյանքի է կոչում բիբլիական մասշտաբի մի նախագիծ. այն կառուցում է իրական չափերով Նոյյան տապան, հայտնում է Корреспондент-ը։
152 մետրանոց տապանը նախատեսվում է օգտագործել ոչ թե որպես փրկության միջոց ապոկալիպսիսի ժամանակ, այլ որպես կենդանիների բնակավայր և տուրիստական տեսարժան վայր։ Տապանի տարածքում կտեղակայվի կենդանաբանական այգի, անասնաբուժական կլինիկա, ախոռներ, այգի և սրճարան։
Նախագծի հեղինակները նշում են, որ տապանում նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել, որոնց օգնությամբ համացանցի օգտատերերը կարող են հետևել շինարարությանը, հետագայում նաև կենդանիներին։
Նախորդ շաբաթ համացանցում հայտնվել էր մի տեսահոլովակ, որում ասվում էր, որ Նոյյան տապանի կառուցումը պետք է դրդի մարդկանց վերանայել իրենց վերաբերմունքը մոլորակի նկատմամբ և մտածել այն մասին, թե ինչպես պահպանել այն, ինչ մեզ շրջապատում է։ Հաղորդվում է, որ տապանի կառուցումը կիսով չափ ավարտված է։














