Պարբերաբար հեռախոսը ստուգելու սովորությունը վարակիչ է. հետազոտություն

00:00 • 01.04.13

Օրվա ընթացքում քանի՞ անգամ ենք ստուգում փոստարկղը, սոցցանցերը, հաղորդագրությունները: Գիտնականները պնդում են, որ դուք դա անում եք այնքան, որքան ձեր հարևանը կամ զրուցակիցը: Այդ գործողությունը կատարվում է բնազդաբար, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Եթե նույնիսկ դրա սուր կարիքը կամ անհրաժեշտությունը չկա, մարդը զրույցի կամ հանդիպման ժամանակ սմարթֆոնի «մեջ մտնելու» անհաղթահարելի ցանկություն է զգում: Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ այս ռեֆլեկսին ավելի շատ հակված են կանայք, որովհետև հեռախոսները նրանց կյանքում ավելի շատ են «ինտեգրված»:


Փորձարկումը, որը կատարվել է ամերիկացի ուսանողների մասնակցությամբ, ցույց է տվել, որ մարդիկ 2 անգամ ավելի հաճախ են սմարթֆոն վերցնում, եթե տեսնում են, որ դա անում մեկ ուրիշը: 

 


Ըստ մասնագետների, եթե զրուցակիցը զբաղված է որևէ այլ բանով, դիմացինն իրեն անուշադրության մատնված է զգում, ինչի համար նա սկսում է զբաղվել նույն բանով: Մյուս կողմից առաջ է գալիս տարրական էթիկայի և քաղաքավարոթյան վերաբերյալ հարցերը:
 

Պարբերաբար հեռախոսը ստուգելու սովորությունը վարակիչ է. հետազոտություն