Պուտինը կարգադրել է արգելել օտարերկրացի միասեռական զույգերին ռուս երեխաների որդեգրել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է արգելք սահմանել օտարերկրյա միասեռական զույգերի կողմից ռուս երեխաների որդեգրելու մասին օրենքի նկատմամբ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Պուտինի կարծիքով՝ միասեռական ծնողների կողմից որդեգրվելու դեպքում երեխան հոգեբանական լուրջ խնդիրների հետ է բախվում։
Ավելի վաղ՝ անցած տարվա դեկտեմբերին, Ռուսաստանի իշխանությունները որոշում էին ընդունել, համաձայն որի՝ ԱՄՆ քաղաքացիներին չի թույլատրվում ռուս երեխաների որդեգրել՝ պատճառաբանելով, որ ծնողները երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունք են ցուցաբերում։
Անցած 2 տասնամյակների ընթացքում մոտ 60 հազար ռուս երեխա է որդեգրվել ամերիկացիների կողմից։ Պարբերականը նկատում է, որ ռուսների մի մասի կարծիքով՝ Ռուսաստանի իշխանություններն իրենց որոշումներով զրկում են երեխաներին նորմալ ընտանիք ունենալու հնարավորությունից։










