Ռուսաստանում հացի փռի հայ սեփականատիրոջը դատապարտել են 2.5 տարվա ազատազրկման
Մերձմոսկովյան Դմիտրովյան շրջանում հացի փռի հայ սեփականատիրոջը դատապարտել են 2.5 տարվա ազատազրկման, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Անհատ ձեռներեց Ռաֆիկ Մարգարյանին մեղավոր են ճանաչել հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման համար, ինչը հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան, ինչպես նաև անօրինական ներգաղթ կազմակերպելու համար։ Նա դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման։
Հաստատվել է, որ 2010-2012թթ.-ին Մարգարյանը Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիներին օգնել է անօրինական ճանապարհով հասնել ՌԴ։ Նա նրանց իր հացի փռում աշխատանքի է տեղավորել։
Սակայն 2012թ.-ի փետրվարի 19-ին գազի երեք բալոն պայթել է։ Աշխատակիցներից 2-ը մահացել են տեղում, իսկ վեցը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Բժիշկներին հաջողվել էր փրկել տուժածներից միայն երեքին։










