Հռոմում բացվել է Եվրոպայի ամենամեծ բուդդիստական տաճարը
Հռոմում այսօր պաշտոնապես բացվել է Եվրոպայի ամենամեծ բուդդիստական տաճարը։
Ինչպես տեղեկացնում է euromag.ru-ն, բացման արարողությանը մասնակցել են հարյուրավոր հավատացյալներ, որոնց թվում եղել են Հռոմի չինական համայնքի ներկայացուցիչները։
Բացման արարողությանը մասնակցել է նաև Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոն։
«Ես շատ հպարտ եմ, որ Հռոմում մեծ բուդդիստական տաճար է կառուցվել։ Դա ևս մեկ ապացույց է, որ մեր քաղաքում առկա է կրոնական հանդուրժողականությունը։ Մեզ մոտ կառուցվել է նաև Եվրոպայում ամենամեծ մզկիթը, իսկ այժմ նաև ամենամեծ բուդդիստական տաճարը»,-ասել է քաղաքապետը։
Նա նաև ողջունել է չինական համայնքին, որի թիվն Իտալիայի մայրաքաղաքում հաշվվում է 5.000-7.000։ Նրանք բոլորն էլ հիմնականում Իտալիա են ժամանել Չինաստանի հարավային շրջաններից։










