Ռուսաստանցին պատանդ է վերցրել անծանոթուհուն՝ իր հետ ծանոթանալուց հրաժարվելու համար

21:12 • 01.04.13

Ալթայի երկրամասում՝ Բարնաուլում, քրգործ է հարուցվել տղամարդու դեմ, ով պատանդ է վերցրել անծանոթուհուն այն բանի համար, որ նա հրաժարվել է ծանոթանալ իր հետ, հայտնում է Lenta.ru-ն:

 

Ըստ իրավապահների՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 1-ին 27-ամյա տղամարդու և 21-ամյա կնոջ միջև՝ վերջինիս բնակարանում: Ծանոթանալու առաջարկին ի պատասխան մերժում լսելով՝ երիտասարդը նախ հարվածել է նրան, ապա ներխուժել բնակարան և սպառնացել դանակով:

 

Ոստիկաններ են կանչել հարևանները: Այդ ժամանակ տղամարդը 200 հազար ռուբլի փրկագին է պահանջել: Ոստիկաններին հաջողվել է ներթափանցել բնակարան և վնասազերծել համառ տղամարդուն: