Սաուդյան Արաբիայում կարող են արգելափակել Skype-ը
Սաուդյան Արաբիայում կարող են արգելափակել որոշ հանրահայտ ծրագրերի, այդ թվում՝ Skype-ի, Viber-ի ու WhatsApp-ի հասանելիությունը՝ ոչ այնքան հասկանալի պատճառներով, հայտնում է vestifinance.ru-ն։
Երկրի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովն իր պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշում, թե մարդու ո՞ր իրավունքներն են խախտվում այդ ծրագրերն օգտագործելիս, որոնք թույլ են տալիս հաղորդագրություններ ուղարկել համացանցի միջոցով և զանգեր կատարել։
Հավանաբար, Սաուդյան Արաբիայի իշխանությունները ցանկանում են հնարավորինս բարդ դարձնել նամակագրությունն ու հեռախոսազրույցները։
Անցյալ շաբաթ տեղի լրատվամիջոցներում հաղորդագրություն էր հայտնվել, որ հանձնաժողովը երկրի ինտերնետ-օպերատորներին վերջնագիր էր ներկայացրել. նրանք պետք է մինչև շաբաթ հասանելիություն ապահովեին քաղաքացիների էլեկտրոնային նամակագրությանը։
Դատելով ամենից, հրամանը ժամանակին չի կատարվել։ Հնարավոր է՝ տեխնիկական պատճառներով, սակայն չի բացառվում, որ ընկերությունները չեն ցանկացել ընդառաջ գնալ պետությանը։










