Սուդանի նախագահը հայտարարել է բոլոր քաղբանտարկյալներին համաներում շնորհելու մասին
Սուդանի նախագահ Օմար Բաշիրը հայտարարել է բոլոր քաղբանտարկյալներին համաներելու մտադրության մասին։
Ինչպես տեղեկացնում է rbc.ru-ն, նախագահը նման հայտարարություն արել է խորհրդարանի 7-րդ նստաշրջանի բացման արարողության ժամանակ։
«Որոշում է կայացվել բոլոր քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու մասին։ Մենք պատրաստ ենք բանակցել բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են երկխոսության, այդ թվում՝ զինված խմբավորումների։ Սուդանը բոլորիս հայրենիքն է»,-հայտարարել է նախագահը։
Բաշիրը քաղաքական ուժերին կոչ է արել համընդհանուր երկխոսություն սկսել։ Այս ընթացքում երկրում շարունակվում է նաև Սահմանադրության նոր նախագծի քննարկումը։










