ԱՄՆ-ում շրջվել է 500 մլն մեղուներ տեղափոխող բեռնատարը

23:58 • 01.04.13

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում՝ Մադրասի մոտակայքում գտնվող մայրուղու վրա, շրջվել է բեռնատար, որը տեղափոխում էր շուրջ 500 միլիոն մեղու, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով UPI-ին: Միջադեպի հետևանքները վերացնելու գործողություններին մասնակցում էր մեղվաբույծների տեղի ասոցիացիայի ներկայացուցիչները:


Ըստ բեռնատարի վարորդի, վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա փորձել է խուսափել ճանապարհին հայտնված կենդանու հետ բախումից, ինչի պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը: Արդյունքում մեքենան դուրս է եկել մայրուղուց և վայր է ընկել: Վարորդը ստացել է միայն թեթև վնասվածքներ:


Դեպքի վայր են հրավիրվել մեղուների մասնագետներ, որոնք հագնելով պաշտպանական հագուստներ, ստուգել են բոլոր 200 փեթակները, որոնք գտնվում էին շրջված բեռնատարում: Մեղուները չեն տուժել: Նրանց տեղափոխել են ֆերմա, որտեղ նրանք սպասել են հաջորդ բեռնատարին: