ԱՄՆ-ում 95 մեքենայի մասնակցությամբ պատահար է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Վիրջինիա նահանգի հարավ-արևմուտքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ 95 ավտոմեքենայի մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, զոհվել է 3, վիրավորվել 20 մարդ։
Ավտովթարի հետևանքով 13 կմ երկարությամբ խցանում է առաջացել։ Որոշ ավտոմեքենաներ հրդեհվել են, սակայն դրանք հնարավոր է եղել արագ մարել։ Ենթադրվում է, որ ՃՏՊ-ի պատճառը մառախուղն է եղել։










