YouTube-ի ապրիլմեկյան կատակը. ընկերությունը հայտարարել է փակվելու մասին (տեսանյութ)

08:48 • 01.04.13

YouTube-ը մարտի 31-ին հայտարարել է 2013թ.-ի ապրիլի 1-ին փակվելու մասին։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հրապարակված տեսանյութում հաղորդվել է, որ հոսթինգն ստեղծվել է 2005թ.-ին՝ նպատակ ունենալով որոշել ամենալավ տեսանյութն աշխարհում։


«Այսօր կեսգիշերին youtube.com-ը կդադարի ֆայլեր ներբեռնել։ Ութ հրաշալի տարիներ հետո, վերջապես, եկել է ժամանակը դիտելու մեր կայք ներբեռնված բոլոր տեսանյութերն ու ընտրելու հաղթողին»,- բացատրել է YouTube-ի ներկայացուցիչը։


Ըստ տեսանյութով տարածված տեղեկատվության՝ լավագույն տեսանյութը որոշվելու է մինչև 2023թ.-ը։ Դրա հաղթողը ստանալու է մրցանակ՝ 500 դոլարի չափով, ինչպես նաև mp3 նվագարկիչ։ Բացի այդ, տեսանյութը դառնալու է միակ նյութը, որը 10 տարի անց կայքում։


«Gangnam Style-ը հաղթելու հավասարաչափ հնարավորություններ ունի ինչպես օրինակ տեսանյութը, որտեղ մարդը հացով կերակրում է բադերին և որը 40 դիտում է ունեցել»,- ընդգծել է ընկերության գործադիր տնօրենը։


Մարտի 20-ին հայտնի էր դարձել, որ Google-ին պատկանող ընկերության լսարանը հասել է 1 միլիարդի։

 

YouTube-ի ապրիլմեկյան կատակը. ընկերությունը հայտարարել է փակվելու մասին (տեսանյութ)