Ճապոնիայում կայացել է զոմբիների շքերթ (տեսանյութ)
Տոկիոյում կայացել է զոմբիների շքերթ: Փողոցային միջոցառմանը, որի նպատակն է եղել հավաքել քաղաքի բոլոր «չար» ուժերին, մասնակցել է մոտ 50 մարդ: Կենդանի դիակները, վամպիրները և ուրիշ «չար» ուժերի ներկայացուցիչները բավականին չար և բնական էին երևում: Այս մասին գրում է Вести.ru-ն՝ հղում կատարելով Guardian-ին:
Միջոցառման կազմակերպիչները նախատեսում էին, որ զոմբիների շքերթին կմասնակցի մոտ 150 մարդ, սակայն քաղաքի իշխանությունները պահանջել էին մասնակիցների թիվը կրճատել մոտ 3 անգամ: Այս շքերթն ավանդաբար գրավում է անցորդների և լրագրողների ուշադրությունը, որոնք այս անգամ ավելի շատ էին, քան ֆլեշմոբի մասնակիցները:










