Մարկ Ցուկերբերգը 1 մլրդ-ի հարկ կվճարի

16:53 • 01.04.13

Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ստիպված կլինի 1 մլրդ ԱՄՆ դոլարից ավելի հարկ վճարել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով MarketWatch-ին:

 

Նման հարկ Ցուկերբերգը պետք է վճարի ընկերության 60 մլն բաժնետոմսի գնման օպցիոն (արտոնյալ պայմաններով բաժնետոմսերի ձեռքբերման իրավունք) իրականացնելու համար: Նույնիսկ եթե բաժնետոմսերը չվաճառվեն, դա, ամերիկյան հարկային օրենսդրության համաձայն, համարվում է ստացված եկամուտ:

 

Օպցիոնի իրականացումից Ցուկերբերգն անցած տարի 2,3 մլրդ դոլար էր ստացել, ասված է հարկային ծառայության զեկույցում: Դաշնային հարկը կազմում է 35 տոկոս, Կալիֆոռնիայում՝ ևս 13,3: Այդ կերպ Ցուկերբերգը պետք է վճարի ստացված գումարի 48,3 տոկոսը:

 

Ըստ MarketWatch-ի՝ հարկի վճարման խնդիր չպետք է ծագի, քանի որ 13,3 մլրդ կարողություն ունեցող Ցուկերբերգը բազմիցս գումար է հատկացրել բարեգործությանը:
 

Մարկ Ցուկերբերգը 1 մլրդ-ի հարկ կվճարի