«ԲՄՎ»–ը շրջվել է Աբովյանի «Փարվանա» ռեստորանի մոտակայքում, վարորդը հոսպիտալացվել է

08:52 • 02.04.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.50-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Փարվանա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 VS 120 պետհամարանիշի ավտո-մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ` 1978թ. ծնված Միքայել Կարախանյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր` 1987թ. ծնված Արթուր Գրիգորյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ:


Դեպքի մասին տեղյակ են պահվել շտապօգնության և ոստիկանության հերթապահները: Ըստ բժիշկների՝ Մ.Կարախանյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ա.Գրիգորյանինը` բավարար: