Օրացույցի կապույտ օրը. այսօր Աուտիզմի խնդիրների մասին տեղեկության տարածման միջազգային օրն է (լուսանկարներ)
Աուտիզմի խնդիրների մասին տեղեկության տարածման միջազգային օրն ապրիլի 2-ն է, հայտնում է Лента-ն։
Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից 2008թ.-ին. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ստորագրված որոշման մեջ ասվում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները և բոլոր հնարավոր ջանքերը ներդնել Երկրի բնակիչներին, հատկապես՝ փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին, տեղեկացնելու համար այնպիսի հիվանդության մասին, ինչպիսին աուտիզմն է։
Ապրիլի 2-ին ամբողջ աշխարհում անցկացվում են թեմատիկ ակցիաներ։
Աուտիստներին օգնության ինքնատիպ խորհրդանիշ են դառնում հայտնի ճարտարապետական շինությունները, որոնք լուսավորվում են կապույտ լույսով՝ այլ նմանատիպ շինություններից տարբերվելու համար. այդպես աուտիստը տարբերվում է այլ մարդկանցից։

Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրոյում

Lydian Bank & Trust Building՝ Ֆլորիդայում

Jumeirah Beach Hotel՝ Դուբայում

Նյու Յորքի ֆոնդային բորսա















