Չինաստանում հարբած մարդը կախվել է բարձրավոլտ էլեկտրագծերից (տեսանյութ)
Չինաստանում հարբած մարդը բարձրացել է էլեկտրասյան վրա և կախվել բարձր լարման մալուխներից: Խմիչքի «սիրահարը» շուրջ 15 րոպե կախվել էր 9 մետր բարձրության վրա գտնվող լարերից՝ փորձելով վայր չընկնել: Սակայն փրկարարին հաջողվել է նրան համոզել, որպեսզի նա ցատկի հատուկ ցանցի վրա, գրում է Вести.ru-ն:
Բարեբախտաբար ժամանակին հաջողվել էր անջատել ամբողջ շրջանի էլեկտրականությունը: Իսկ YouTube-ում հայտնվել է տարօրինակ միջադեպի տեսանյութը:
Տեսանյութում չի երևում տղամարդու՝ ցանցի վրա ընկելու պահը, սակայն SkyNews-ը փոխանցում է, որ նա վայրէջք է կատարել առանց հետևանքների: Դեպքի վայր ժամանած բժիշկները տուժածի մոտ մարմնական վնասվածքներ չեն արձանագրել: Ավելի ուշ տղամարդը խոստովանել է, որ ալկոհոլ օգտագործելիս վատ տրամադրություն է ունեցել:










