Կիպրոսի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել (թարմացված)

16:31 • 02.04.13

Ֆինանսական ճգնաժամի կիզակետում գտնվող Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը հրաժարական է տվել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով նրա իսկ հայտարարությունը:


Պաշտոնյան տեղեկացրել է, որ երկրի նախագահն ընդունել է իր հրաժարականը:


Սարիսի հրաժարականի մասին լուրեր էին տարածվել նաև մարտի 19-ին, ինչը նա հերքել էր:

 

Օրերս Սարիսի և Կիպրոսի Կենտրոնական բանկի ղեկավարի հրաժարականն էր պահանջել նաև այդ երկրի ուղղադավան եկեղեցու ղեկավարությունը:

 


17:01

Reuters-ի փոխանցմամբ նոր ֆինանսների նախարար է նշանակվել Հարիս Գեորգիադեսը, որը մինչ այդ աշխատանքի նախարարն էր: