Բուենոս Այրեսում ջրհեղեղից մարդիկ են զոհվել
Արգենտինայի մայրաքաղաքում ջրհեղեղի հետևանքով 5 մարդ է զոհվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով քաղաքի փրկարար ծառայությունների հայտարարությունը: Ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրևն է եղել:
Օդերևութաբանների տվյալներով՝ մի գիշերում 155 մմ տեղումներ են գրացվել: Որոշ շրջաններում ջրի տակ են ացել մեքենաներ ու նույնիսկ ավտոբուս, որի ուղևորներին ստիպված են եղել տարհանել ճոպաններով:
Շատ փողոցներ վեր են ածվել վարարուն «գետերի»: Հեղեղվել են առաջին հարկերի բնակարանները և խանութները: Տեղ-տեղ խափանված է էլեկտրամատակարարումը, բարդացել է մետրոյի և տրանսպորտի աշխատանքը:










