Աբդուլլահ Գյուլի կինը սայթաքել է ինքնաթիռի աստիճաններին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու կինը՝ Հայրունիսա Գյուլը, պաշտոնական այցով մեկնել են Լատվիա, սակայն ինքնաթիռից իջնելիս տիկին Գյուլը սայթաքել է և քիչ է մնացել վայր ընկնի, տեղեկացնում է Milliyet-ը։
Մինչ նրանք կիջնեին ինքնաթիռից, օդանավակայանի աշխատակիցները փորձել են մաքրել սառցակալած աստիճանները, իսկ այդ ընթացքում հյուրերը սպասել են ինքնաթիռում։
Սակայն դա էլ չի օգնել Հայրունիսա Գյուլին։ Հենց առաջին աստիճանի վրա նա սայթաքել է, ամուսինն օգնության է հասել ու բռնել ձեռքը։
Գյուլի օգնությամբ էլ Հայրունիսա Գյուլն իջել է աստիճաններից և ողջունել դիմավորողներին։










