Իրկուտսկում հարսանիքը ողբերգությամբ է ավարտվել.20-ամյա հայը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել հյուրերին

12:49 • 02.04.13

ՌԴ Իրկուտսկ քաղաքի կենտրոնում հարսանիքը ողբերգությամբ է ավարտվել։ Վիճաբանությունից հետո հարսանիքի հայ հյուրն իր ամենագնաց «Մերսեդեսը» քշել է հյուրերի վրա, տեղեկացնում է irkutskmedia.ru-ն։


20-ամյա երիտասարդն այժմ թաքնվում է ոստիկանությունից։


Տուժած աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Հոսպիտալացվել է նաև նրա ամուսինը, ով նույնպես տուժել է։

 

Հարսանիքի անցկացման վայր «Բոնժուր» ճաշարանի մոտակայքում հարբած երիտասարդների միջև վիճաբանություն է սկսվել։ Հյուրերից մեկը՝ 20-ամյա հայը, վիճաբանությունից հետո նստել է իր «Մերսեդեսն» ու քշել հարսանիքի հյուրերի վրա։ Դրանից հետո նա հեռացել է դեպքի վայրից։

 

Ոստիկանության աշխատակիցները դեռ փնտրում են տղային։ Իրկուտսկում նա բնակվում էր քրոջ հետ, նրանց ծնողները տեղափոխվել են հայրենիք՝ Հայաստան։ Ոչ քրոջ, ոչ էլ ընկերուհու մոտ երիտասարդին գտնել չի հաջողվել։


Տուժած աղջիկն ու նրա ամուսինը, ովքեր հարսանիքի հյուրերից էին, այժմ գտնվում են հիվանդանոցում։