Մեքսիկայում ամերիկյան համարներով և դիակներով մեքենա է հայտնաբերվել

10:05 • 02.04.13

Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում՝ ԱՄՆ-ի հետ սահմանին, հայտնաբերվել է տեխասյան համարներով մեքենա, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Մեքենայում հայտնաբերվել է 9 տղամարդու դիակ, հիմնականում՝ մասնատված։

 

Սպանվածների ինքնության և քաղաքացիության մասին ոչինչ չի հաղորդվում։

 

AFP-ն հիշեցնում է, որ Մեքսիկայի հյուսիսային նահանգներում պարբերաբար բախումներ են տեղի ունենում տարբեր նարկոկարտելների ներկայացուցիչների միջև, որոնք պայքարում են ԱՄՆ թմրանյութերի մատակարարման աղբյուրները վերահսկելու համար։


2006-ից նման բախումների հետևանքով Մեքսիկայում ավելի քան 70 հազար մարդ է զոհվել։