Կաշառատվության մեղադրանքով ձերբակալվել է Նյու Յորքի քաղաքապետի թեկնածուն

20:49 • 02.04.13

Կաշառատվության կասկածանքով Նյու Յորքում ձերբակալվել է սենատոր Մալկոլմ Սմիթը և քաղաքային Խորհրդի անդամ Դանիել Հալլորան՝ կաշառքը վերցնելու կասկածանքով: Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The New York Times-ին, ով այս տեղեկությունները ստացել է ՀԴԲ-ից, նշում է, որ քաղաքական գործիչները փորձել են ազդել Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունների արդյունքների վրա:


56-ամյա Սմիթը նահանգի օրենսդիր ժողովում աշխատում է 10 տարուց ավել: Նա ցանկանում էր իր թեկնածությունը առաջադրել Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, որոնք պետք է անցկացվեն 2013 թվականի նոյեմբերին: Ենթադրվում էր, որ դեմոկրատ սենատորը վճարել է հանրապետական Հալլորանին, որպեսզի նա լոյալություն ցուցաբերի:


Բացի այդ, նա բանակցություններ էր վարում շինարարական ընկերության ներկայացուցչի հետ, ով իրականում ՀԴԲ-ի աշխատակից էր և նրան առաջարկել է օգնել Նյու Յորքի 5 թաղամասերում հանրապետական առաջնորդներին կաշառելու գործում: