Մինսկի խմբի համանախագահները Բաքվում են

11:54 • 02.04.13

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Յան Քելլին (ԱՄՆ), այցով գտնվում են Ադրբեջանում, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։

 

Նրանք վաղը հանդիպում կունենան Ադրբեջանի ղեկավարության հետ և կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Փարիզում վերջերս տեղի ունեցած հանդիպման արդյունքները։


Ակնկալվում է, որ ապրիլի 4-ին համանախագահները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ։