Հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին

10:25 • 02.04.13

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:


Այս մասին տեղեկությունները հաստատեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Պռոշյանի գյուղապետը սպանվել է:


«Հայտնաբերվել է դիակ, հանգամանքները պարզվում են»,- հայտնեցին Ոստիկանությունից՝ ի պատասխան հարցի, թե Հրաչ Մուրադյանը հանկարծամա՞հ է եղել, թե սպանվել է: