Ճապոնիան հաստատել է Տոկիոյում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քենեդու աղջկա նշանակումը
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ Քերոլայն Քենեդին, գլխավորելով իրենց երկրում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը, կարող է խորացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, հայտնում է НТВ-ն։
Նման հայտարարությամբ նա հաստատել է, որ ԱՄՆ սպանված նախագահ Ջոն Քենեդու 55-ամյա դուստր Քերոլայնը կդառնա Տոկիոյում ԱՄՆ նոր դեսպանը։
«Կարծում եմ՝ դա մեծ իրադարձություն կլինի և կխորացնի սերտ հարաբերություններն ԱՄՆ-ի հետ»,- ասել է նա։
Սուգան, սակայն, շտապել է հավելել, որ «պաշտոնապես» չի լսել նշանակման մասին։










