Սաակաշվիլին խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել 5 նոր դեսպանի թեկնածությունները

10:37 • 02.04.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել այլ երկրներում Վրաստանի դեսպանների թեկնածուներին, հայտնում է apsny.ge-ն։

 

Ղազախստանում Վրաստանի դեսպանի պաշտոնում ներկայացվել է Զուրաբ Պատարիձեի, Թուրքիայում՝ Իրակլի Կոպլատաձեի, Ադրբեջանում՝ Թեյմուրազ Շարաշենիձեի, Լիտվայում՝ Խաթունա Սալուկվաձեի թեկնածությունը։

 

Իսկ Եվրոպայի խորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար ներկայացվել է Կոնստանտին Կորկելիայի թեկնածությունը։

 

Թեկնածուները կհաստատվեն օրենսդիրների կողմից մոտակա նիստում։