ՌԴ պաշտպանության նախկին նախարարին կհարցաքննեն զենքի անօրինական մատակարարման գործով

09:16 • 02.04.13

ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովին կհարցաքննեն ևս մեկ քրեական գործի շրջանակներում. ռուսական սահմանով, Ղազախստանում արտադրված զենքերի ապօրինի տեղափոխման գործով, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով kommersant.ru-ին։

 

Երեկ՝ ապրիլի 1-ին, հայտնի էր դարձել Սանկտ Պետերբուրգի «НПО 'Барс'» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վլադիմիր Ֆիցների ձերբակալության մասին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 226.1 հոդվածի երկրորդ մասով (ՌԴ մաքսային սահմանով զենքի և զինտեխնիկայի ապօրինի տեղափոխում)։ Նրան ստորագրությամբ ազատ էին արձակել։

Հետաքննության տվյալներով՝ Ֆիցները մասնակցել է ղազախա-ռուսական սահմանով զինամթերքի տեղափոխմանը։ «НПО 'Барс'»-ը, սակայն ռազմական նշանակության ապրանքներով զբաղվելու արտոնագիր չի ունեցել։


Չնայած դրան՝ Ֆիցներն ընդգրկվել է համապատասխան աշխատանքային խմբում։


Հետաքննությունը ենթադրում է, որ ձեռներեցն ընդգրկվել է այդ խմբում ՊՆ նախարարի խորհրդական, ծովակալ Գենադի Սուչկովի աջակցությամբ, որն էլ գլխավորել է խումբը։


Աշխատանքային խումբ ստեղծելու որոշումը ստորագրել է Սերդյուկովը։