Իսպանիայում արգելվել է Լենին անունը
Իսպանիայի արդարադատության նախարարությունն աջակցել է երկրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների դիրքորոշմանը՝ քաղաքացիներից մեկին կոմունիստական գաղափարակիր Լենինի անունով գրանցելու հարցում։
Ինչպես նշում է Euromag-ը, Իսպանիայի իշխանություններն իրենց մերժումը պատճառաբանել են այն փաստով, որ պատմական տեսանկյունից «Լենինը» կեղծանուն է, և քաղաքացուն նման անունով գրանցելու դեպքում այն կարող է շփոթություն առաջացնել և ազգանուն հիշեցնել՝ բազմաթիվ դժվարություններ ստեղծելով փաստաթղթերում։
Արդարադատության նախարար Ալբերտո Ռուիս Գալյարդոնը նշել է, որ Լենին և նմանատիպ այլ անունների գրանցումն արգելվում է ինչպես Իսպանիայի նորածին քաղաքացիների, այնպես էլ երկրի քաղաքացիություն ստանալ ցանկացող օտարերկրացիների դեպքում։










