Մարտ ամսին Սիրիայում զոհվել է մոտ 6.000 մարդ
Վերջին ամսվա ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 6.000 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ընդդիմության ակտիվիստներին:
Ըստ Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնի, մարտին գրանցվել է մահվան 6005 դեպք: Սա ամբողջ հակամարտության ընթացքում մեկ ամսում արձանագրված զոհերի ամենամեծ թիվն է:
Զոհերի թվում են 291 կին, 298 երեխա, 1486 ապստամբ և 1486 կառավարական ուժերի զինվորներ:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, հակամարտության սկզբից Սիրիայում զոհվել է մոտ 70,000 մարդ










