Վենեսուելայում մեկնարկել է նախըտրական քարոզարշավը
Վենեսուելայում ապրիլի 2-ին մեկնարկել է նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով վենեսուելական ԶԼՄ-ներին։
Արտահերթ քվեարկությունը կկայանա ապրիլի 14-ին։
Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն և ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսը։
Ըստ սոցհարցումների՝ վենեսուելացիների շրջանում ավելի շատ հեղինակություն ունի Մադուրոն։ Նա որոշել է նախընտրական քարոզարշավը սկսել հանրապետության հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի հայրենի Բարինաս նահանգից։
Կապրիլեսը կհանդիպի ընտրողների հետ Մոնագաս նահանգում։










