ԱՄՆ-ում մահացել է ամենատարեց կինը

09:51 • 02.04.13

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քլիրուոթեր քաղաքում մարտի 21-ին կյանքից հեռացել է երկրի ամենատարեց կինը՝ Էլսի Թոմփսոնը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն մեկուկես շաբաթ անց։ Ապրիլի 5-ին նա կդառնար 114 տարեկան, հայտնում է Russia Today-ը։

 

Թոփսոնը ծնվել է 1899թ. Փենսիլվանիա նահանգի Բիվեր Ֆոլս քաղաքում։ Նա անձամբ իր երկարակեցության բաղադրատոմսն էր համարում սերը մարդկանց նկատմամբ և նրանց ամենօրյա ժպիտները։


Նա ունեցել է 1 որդի և 4 թոռ։


Թոմփսոնը հունվարին ճանաչվել էր ԱՄՆ ամենատարեց կինը՝ 114-ամյա Մեմի Ռիարդենի մահից հետո։ Իսկ աշխարհի ամենատարեց մարդն է համարվում 115-ամյա ճապոնացի Հիրոեմոն Կիմուրան։