Ռուսաստանցի քաղաքապետը հրաժարական է տվել երեխա սպանած սառցալուլայի պատճառով
Ռուսաստանի Երմոլին քաղաքում ծաղիկներ ու խաղալիքներ են տանում սառցի արյունոտված կտորի մոտ, իսկ իրավապահները գործեր են հարուցում պաշտոնյաների դեմ, հայտնում է НТВ-ն:
Կալուգայի շրջանի այդ քաղաքում հրաժարական է տվել քաղաքապետ Եվգենի Գոլովանովը՝ այն բանից հետո, երբ սառցե լուլայի մեծ կտորը 7-ամյա երեխայի մահվան պատճառ է դարձել:
Արդեն ձերբակալվել է տարածքը սպասարկող համայնքային ընկերության տնօրենը: Աղբյուրը պնդում է, որ 7-ամյա Քսենիային նույնիսկ ոչ թե սառցե լուլա, այլ մի ամբողջ սառցաբեկոր է սպանել, երբ նա զբոսնելիս է եղել ընկերուհու հետ: Սառույցը կշռում է մի քանի կիլոգրամ, իսկ ողբերգությունը տեղի է ունեցել հարևանների աչքի առաջ:
Հիվանդանոցում է հայտնվել նաև զոհի մայրը՝ սրտի տագնապով:










