Մոսկվայի կենտրոնում տղամարդու ձեռքից 20 մլն ռուբլի են հափշտակել
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք տղամարդու ձեռքից 20 մլն ռուբլի (633 հազար ԱՄՆ դոլար) են հափշտակել, հայտնում է РИА Новости-ն:
«5 մարդ, ենթադրաբար՝ կովկասցիներ, Մոսկվայի կենտրոնում տղամարդու ձեռքից վերցրել են պայուսակ՝ 20 մլն ռուբլիով հանդերձ, ինչից հետո թաքնվել են 2 ավտոմեքենայով», - հայտնել են իրավապահները:
Այժմ ռուսաստանցի իրավապահները նրանց հայտնաբերմանն ուղղված գործողություն են իրականացնում: Հայտնի է դարձել, որ մեքենաներից մեկը սև գույնի Mitsubishi Lancer է:
Lenta.ru-ն հայտնում է, որ թալանված տղամարդը վիրավոր է, նրան հոսպիտալացրել են:










