Չինաստանում մոտ 7 մլն մարդ տառապում է խմելու ջրի անբավարարությունից
Չինաստանի հյուսիս-արևմտյան և հարավ- արևմտյան շրջաններում ուժեղ երաշտները խմելու ջրի անբավարարության պատճառ են դարձել, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով China Daily-ին։
Ավելի քան 6.6 մլն մարդ տառապում է օդի բարձր ջերմաստիճանից և խմելու ջրի անբավարարությունից։ Տեղումների բացակայությունը վնաս է հասցրել ավելի քան 7.3 մլն հեկտար ցանքատարածքի։
Չինաստանը 2010թ.-ին երաշտների դեմ պայքարի շրջանակում ջրամբարների կառուցման ծրագիր է կյանքի կոչել։










