Էլիզաբեթ թագուհու տարեկան աշխատավարձը բարձրացվել է 7.6 մլն ֆունտ ստեռլինգով
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի տարեկան աշխատավարձը բարձրացվել է 5 մլն ֆունտ ստեռլինգով 7.6 մլն դոլարով, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Թագուհու 2013-2014 ֆինանսական տարվա աշխատավարձը կկազմի 36 մլն ֆունտ՝ նախորդ տարվա 31 մլն-ի փոխարեն։ Այդ գումարը կուղղվի անձնական հաշիվներին, սպասավորների, խոհարարների վճարմանը. դրան կուղղվի տարեկան մոտ 10 մլն ֆունտ։ Գումարի մի մասը գնում է Բուքինգհեմյան պալատի սպասարկմանը։
Նշվում է, որ պաշտոնական աշխատավարձից զատ, թագուհին ունի հսկայական անձնական կարողություն և ստանում է տոկոսներ։










