Մահացել է Եվրոպայի ամենատարեց կինը

10:07 • 03.04.13

Իր 114-ամյակի նախօրեին՝ ապրիլի 2-ին, կյանքից հեռացել է Եվրոպայի ամենատարեց կինը՝ իտալուհի Մարիա Ռադաելլին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Il Giorno-ին։

 

Կինը ծնվել է 1899թ. ապրիլի 3-ին իտալական Լոմբարդիա շրջանում։ Նա ուներ 2 երեխա։ 1974-ից բնակվել է Նովատե Միլանեզե քաղաքում իր դստեր ընտանիքի հետ։

 

Ռադաելլին Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի երկրպագուհին էր։ Ապրիլի 2-ին ակումբը ցավակցություն է հայտնել կնոջ հարազատներին։ «Մենք երբեք չենք մոռանա մեր հավատարիմ երկրպագուին։ Մենք շնորհակալ ենք նրան մեծ սիրո համար, որը նա միշտ տածել է ակումբի նկատմամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Նախօրեին հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է ԱՄՆ-ի ամենատարեց կինը՝ Էլսի Թոմփսոնը։ Իրականում նա մահացել է մարտի 21-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն մեկուկես շաբաթ անց։ Ապրիլի 5-ին նա կդառնար 114 տարեկան։